Բժշկության մեջ ոմանք աշխատում են աչքերի հետ (ակնաբույժներ), մյուսները՝ սրտի (սրտաբաններ), մյուսները՝ ստամոքսի (գաստրոէնտերոլոգներ)։ Բայց ոչ ոք չի զբաղվում մարդու ամբողջական օրգանիզով։
Ընկերություններում էլ է այդպես։ Բոլոր մասնագետները առանձին զբաղվում են ֆինանսներով, մարքեթինգով, անձնակազմով և գործընթացներով: Բայց դա չի նշանակում կառավարել Ընկերությունով։ Բոլոր բաժինների փոխհարաբերությունները հաշվի չեն առնվում և Ընկերության արդյունավետությունը որպես ամբողջություն չի վերլուծվում: Գործառույթների միջև հակասությունները չեն լուծվում։
Ուստի կարևոր է, որ Ընկերության ֆինանսների կառավարման զուգահեռ ներառենք նաև Ընկերության ֆինանսական կառավարումը։
Սա նշանակում է, որ ֆինանսական գործառույթը մենք պետք է դիտարկենք որպես գործիք, որը կառավարում է յուրաքանչյուր ոլորտով (ֆինանսներով, մարքեթինգով, գործընթացներով) և Ընկերության արդյունավետությունով: Սա հնարավորություն է տալիս գտնել Ընկերության թույլ կողմերը և առաջարկել զարգացման ուղղություններ։